Գլխավոր

համալսարան

papoyan

Սիրելի´ այցելու, բարի գալուստ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի պաշտոնական կայք:
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը (ՀԱՊՀ) գործում է ավելի քան ութ տասնամյակ, դառնալով Հայաստանի Հանրապետության առաջատար տեխնոլոգիական համալսարանը, որը իրականացնում է մինչբուհական (ավագ դպրոցի, միջին մասնագիտական), բուհական (բակալավրական, մագիստրոսական, հետազոտողի), ինչպես նաև՝ լրացուցիչ կրթական ծրագրեր: Պոլիտեխնիկական համալսարանը հանրապետությունում իր տարածաշրջանային ներկայությունը ապահովում է մասնաճյուղերի միջոցով, որոնք գործում են Գյումրիում, Վանաձորում և Կապանում:
   ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը գործում է ավելի քան կես դար, որտեղ ուսուցում է իրականացվում բոլոր կրթական ծրագրերով և ձևերով:
Տարիների ընթացքում մասնաճյուղում ձևավորվել է բարձր որակավորմամբ պրոֆեսորադասախոսական անձնակազմ, որը իր կրթական գործունեությամբ, գիտահետազոտական լրջագույն աշխատանքով և նվաճումներով անուրանալի առանցքային դերակատարություն է ունեցել հատկապես Շիրակի տարածաշրջանի արդյունաբերական համալիրի կայացման և ճարտարագիտական համայնքի ձևավորման հարցում:
Այժմ էլ շարունակվում է ամենօրյա աշխատանքը մասնաճյուղում ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման, ուսումնական և հետազոտական լաբորատորիաների ստեղծման, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ   Համալսարանի ընդհանուր ուսումնական, գիտական և համայնքային կյանքին ինտեգրման համար:
Հարգելի դիմորդներ, ուսանողներ, գործատուներ և Համալսարանի հետ համագործակցություն ակնկալողներ, վստահեցնում եմ, որ մեր մասնաճյուղում դուք կգտնեք ուսման, գործունեության և համագործակցության պատշաճ առաջարկներ և փոխշահավետ պայմաններ:
Որևէ խողովակով առընչվելով Մասնաճյուղի հետ, Դուք իրական հնարավորություն եք ստանում Ձեր հետաքրքրությունների համար ծառայեցնելու Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի բոլոր հնարավորությունները և միջավայրը:
Հաջողություն եմ ցանկանում և ակնկալում արդյունավետ համագործակցություն:
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն,
տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՃԱ իսկական անդամ,
Աշոտ Պապոյան

Ը Ն Դ Ու Ն Ե Լ Ու Թ Յ Ու Ն 2016-17
ՀԱՊՀ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2016/17 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊՀ ԳՄ Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ Ընդունելություն 2016-17 ուստարի  
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ Ընդունելություն Մագիստրատուրա,  2016-17 ուստարի 
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ Ավագ դպրոց 2016-17 ուստարվա ընդունելություն
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ միջին մասնագիտական կրթական ծրագրով 2016-17 ուստարվա ընդունելությունԲակալավրի կրթական ծրագրով դիմորդների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
ՀԱՊՀ Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2015/2016 ուս. տարվա ընդունելություն

ՀԱՊՀ Բակալավրի կրթական ծրագրով 2015թ. հեռակա ուսուցման ընդունելություն

 

Հեռ: +374(312) 4-35-28
Էլ.հասցե: gyumri@polytechgyumri.am