Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2015/2016 ուս. տարվա ընդունելություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2015/2016 ուս. տարվա ընդունելություն:
2. Համալսարանի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
3. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առանց տարկետման իրավունքի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների տեղերի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի որակավորման աստիճան ունեցող և ազգային բանակում ծառայած քաղաքացիները
4. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրա­տուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով՝ սեփական նախաձեռնությամբ:
5. Ընդունելությունն իրականացվում է 2 փուլով.
1-ին փուլով ընդունելությունն ըստ մասնա­գիտությունների անցկացվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), որին կարող են մասնակցել միայն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի:
6. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
-  դիմում համալսարանի ռեկտորի անունով՝ նշելով ընտրած մասնագիտությունը (մասնագիտացումը),
-  բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) պատճենները (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածները՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
-  երաշխավորագիր բուհի կողմից (ՀՊՃՀ դիմորդների դեպքում համապատասխան ֆակուլտետի կողմից),
-  4 գունավոր լուսանկար (3×4 չափսի),
-  անձնագիր (բնօրինակ և պատճեն),
-  ինքնակենսագրություն
-  զինվորական ծառայության մասին վկայող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն)
-  հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):
7. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատական կամ միջին որակական գնահատականը,
3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների առկայությունը,
4) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը:
8. Փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովում` 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:
    Առաջին փուլի համար` ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 06-ը ներառյալ` ժամը 17.00:
    Երկրորդ փուլի համար` մինչև ս.թ. օգոստոսի 28-ը ներառյալ` ժամը 17.00:
    Ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար ` մինչև ս.թ. օգոստոսի 21-ը ներառյալ` ժամը 17.00:
9. Այլ բուհերի դիմորդների համար գնահատա­կանները վերահաշվարկվում են ռեյթինգային միավորներին համապատասխան, համաձայն ՀԱՊՀ-ում գործող կարգի:
10. Տեղեկությունների համար դիմել Ընդունող հանձնաժողով`
ք.Երևան, Տերյան 105 (2-րդ մասնաշենք), հեռ. 010 520345,
ք. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., թիվ 2, հեռ. 0312 43528,
ք. Վանաձոր, Մ. Մաշտոցի թող., թիվ 116, հեռ. 0322 58570:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ:

ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողով