ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Գյումրու մասնաճյուղի ստորև նշված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար.

  1. «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» ամբիոնի վարիչ – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտական գիտությունների  թեկնածու, դոցենտ,
  2. «Էլեկտրաէներգետիկական, ինֆորմացիոն, ավտոմատացման համակարգեր» ամբիոնի վարիչ – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տեխնիկական գիտությունների  թեկնածու, դոցենտ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ, Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,
բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) գիտական աստիճանը և⁄կամ կոչումը հավաստող փաստաթղթերի կամ բուհի ավարտական դիպլոմի պատճենները,
զ) տպագրված գիտական կամ ուսումնամեթոդական աշխատանքների՝ սահմանված կարգով հաստատված ցուցակը,
է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

ՌԵԿՏՈՐԱՏ