ՀԱՊՀ ԳՄ Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն

New Picture

1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. դեկտեմբերի 06-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը» հաստատելու մասին թիվ 1193-Ն հրամանի և ՀՀ ԿԳ նախարարի 2016թ. օգոստոսի 31-ի «Ըստ բուհերի և մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» թիվ 846-Ա/2 հրամանի, հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2016-2017 ուստարվա ընդունելություն:
2. Համալսարանի հեռակա մագիստրատուրա վճարովի (առանց տարկետման իրավունքի) մրցութային հիմունքներով կարող են ընդունվել այն անձինք, ովքեր ունեն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճան:
3. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- դիմում համալսարանի ռեկտորի անունով,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակը և պատճենը,
- երաշխավորագիր,
- 4 լուսանկար (3×4սմ),
- անձնագիր (բնօրինակ և պատճեն),
- փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
- սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում):
4. Հեռակա մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1) նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3) տպագրված գիտական աշխատանքների թիվը:
5. Փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է մինչև ս.թ սեպտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով
ք. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., թիվ 2, հեռ. (0312) 4-35-28: