Մագիստրատուրայի առկա ուսուցման 2017-2018 ուս. տարվա ընդունելություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցման 2017-2018 ուս. տարվա ընդունելություն:
ՀԱՊՀ մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Ընդունելությունն իրականացվում է 2 փուլով.
1-ին փուլով դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 06-ը ներառյալ ժամը 17.00:
1-ին փուլով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունելության տեղերի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել.
- 2016/17 ուսումնական տարվա ՀԱՊՀ բակալավրական կրթական ծրագրով շրջանավարտները, համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 26.02.2016թ. թիվ 18 որոշման,
- Երևանյան կրթահամալիրում (մասնաճյուղերում) ՀԱՊՀ մասնաճյուղերի շրջանավարտները, եթե պահպանված է ավարտական ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ՀԱՊՀ Գիտական խորհրդի 26.02.2016թ. թիվ 18 որոշման պահանջը,
- ՀԱՊՀ Հեռակա ուսուցման ֆակուլտետի և նախորդ տարիների շրջանավարտները, բացառությամբ տարկետման իրավունքով տեղերի:

2-րդ փուլով դիմումներն ընդունվում են ս.թ. հունիսի 07-ից մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ ժամը 17.00:
2-րդ փուլով ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող դիմորդները:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առանց տարկետման իրավունքի բանակից զորացրվածների (ԲԶ) ընդունելության տեղերի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող ՀՀ ազգային բանակից զորացրված դիմորդները:
Բանակից զորացրվածների (ԲԶ) դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ մինչև ժամը 17.00:

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակը և պատճենը,
  • երաշխավորագիր,
  • 4 լուսանկար (3×4սմ),
  • անձնագիր (բնօրինակ և պատճեն),
  • փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
  • սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում):

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1) նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3) տպագրված գիտական աշխատանքների թիվը:

Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 որոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների:

ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով, ք. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., թիվ 2, հեռ. (0312) 4-35-28:

mag.texer