Հանդիպում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների հետ

20170411_140815Ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի Ուսանողական խորհուրդը և Ավագ դպրոցը կազմակերպել էին հանդիպում Մասնաճյուղի ապրիլյան պատերազմի մասնակիցների և այդ օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների հետ։
Վարժարանի սաները  պատրաստել էին միջոցառում, որի ընթացքում անդրադարձան «Նվիրյալները» հաղորդմանը, որում խոսվում էր վարժարանի նախկին սան, և այժմ մասնաճյուղի ուսանող  Վաղինակ Ղազարյանի հերոսական մարտի մասին, երգեցին հայրենասիրական երգեր և այլն։ Ներկայացվեց նաև Մասնաճյուղի ուանող Արմեն Արշալույսյանի շարադրությունը, որը մրցույթային կարգով ընտրվել և տպագրվել էր  Պաշտպանության նախարարության ՄԱՐՏԻԿ  թերթում։ Նշենք, որ  2,5 ամիս է  ինչ Արմենը զորակոչվել է ազգային բանակ:20170411_143911

Ներկաներին հնարավորություն տրվեց զրուցել պատերազմի մասնակիցների հետ և հղել  իրենց հուզող հարցերը: Միջոցառման ավարտին հանդիպման մասնակիցները հոտնկայս շնորհակալություն հայտնեցին քաջարի ուսանողներին ազգանվեր քայլերի, արիության և ցուցաբերած հայրենասիրության համար:

 Նրանք են մեր հերոս ուսանողները`

  • Արշակյան Տիգրան
  • Ավդալյան Սահակ
  • Բարսեղյան Նարեկ
  • Բդոյան Մխիթար
  • Թագվորյան Գրիգոր
  • Կասեմյան Էդգար
  • Հերաբյան Սևակ
  • Ղազարյան Վահան
  • Ղազարյան Վաղինակ
  • Մալխասյան Արման
  • Շուխյան Արման
  • Տաշչյան Արշալույս
  • Տոնոյան Գնել

Միջոցառման նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: