ՆՅՈՒԹԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆ

NGMT 1Ամբիոնը կազմավորվել է 1966 թվականին: Երկար տարիներ ամբիոնը ղեկավարել է մասնաճյուղում առաջինը ասպիրանտական կրթությունը հիմնադրած և ավելի քան մեկ տասնյակ գիտական աշխատանքներ ղեկավարած տ.գ.թ. պրոֆեսոր Ավագ Ավակովը:
Պատրաստվել են ճարտարագիտական կադրեր <<Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ>> մասնագիտությամբ, այնուհետև <<Քարհատ համակարգեր>> և <<Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա>> իսկ ներկայումս` <<Մեքենաշինություն և նյութերի մշակում>> մասնագիտության <<Ոսկեգործության և ակնագործության տեխնոլոգիա>> ու <<Քարի և գեղարվեստական իրերի մշակման սարքավորումներ և տեխնոլոգիա>> մասնագիտացումներով:
Ամբիոնի վարիչն է տ.գ.թ., դոցենտ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ամերիկյան AGMA և WJTA ասոցիացիաների անդամ Ջոն Ալեքսանի Ասատրյանը:
e`mail: ngmt_gyumri@seua.am

Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը
Մեքենաշինություն և նյութերի մշակում մասնագիտության «Ոսկեգործության և ակնագործության տեխնոլոգիա»
Քարի և գեղարվեստական իրերի մշակման սարքավորումներ և տեխնոլոգիա

Գիտական գործունեությունը

1.Ատամնամշակման նոր տեխնոլոգիաների մշակում ու ուսումնասիրություն (Ջ. Ասատրյան):
2. Գունավոր մետաղների ընդհատվող նուրբ կտրման պարամետրակառավարելի գործընթացների լավարկված պարամետրերի հետազոտում (Ա. Արզումանյան, Հ. Մանուկյանը Ս. Հակոբյան),
3. Կանոնավոր ձևի քարերի հանույթի ջրահղկաշիթային տեխնոլոգիաների մշակում և մեքենաների նախագծում (Ա. Արզումանյան, Ջ. Ասատրյան Հ. Մանուկյանը Ս. Հակոբյան)