Բակալավրիատ

Բարձրագույն կրթության Բակալավրի որակավորման (առաջին աստիճան) համար սահմանված է 240 կրեդիտ: Բակալավրի որակավորումը ձեռք է բերվում չորս տարի տևողությամբ առկա կամ 5  տարի հեռակա ուսուցումից հետո: Բակալավրի որակավորման կրթական ծրագիրը կազմված է հիմնական, մասնագիտական և կամընտրական դասընթացներից: Առաջին աստիճանի ընդունելության համար սահմանված նվազագույն պահանջը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ավարտական վկայականի կամ միջին մասնագիտական աստիճանի առկայությունն է: «Բակալավր» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական ու բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ ու պրակտիկա:

Ծրագիրն ավարտվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանությամբ:

Բակալավրի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական ու բնագիտական առարկաների, ազգային և համաշխարհային պատմության ու մշակույթի անհրաժեշտ իմացություն, ընդհանուր և հատուկ մասնագիտական հիմնարար գիտելիքներ, ստացած գիտելիքները փոփոխվող իրադրություններում կիրառելու ունակություն, մշակութային, իրավական, բարոյագիտական և էկոլոգիական գիտելիքների որոշակի պաշար: