«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթ

Mirvelyan TigranՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Արտյոմի Միրվելյանը ճարտարագիտական ոլորտում բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում գրավել է 2-րդ տեղը և արժանացել դրամական պարգևի:
Նշենք նաև, որ Տիգրանը նախորդ տարվա  նմանօրինակ մրցույթում գրավել է 3-րդ տեղը: Գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողը ակտիվորեն մասնակցում է տեխն.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, Ա.Արզումանյանի կողմից ղեկավարվող գիտահետազոտական աշխատանքներին: Ներկայումս Տ.Միլվերյանն արդեն տպագրված հինգ հոդվածների և երկու արտոնագրերի համահեղինակ է:
Շնորհավորենք Տիգրանին այս ձեռքբերումների համար և ցանկանանք նորանոր բարձրունքներ: