«Քիմիան մեր առօրյայում» խորագրով մրցույթ

IMG_5869Հունիսի 25-ին «Քիմիան մեր առօրյայում» խորագրով մրցույթ տեղի ունեցավ ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող առաջին կուրսի ուսանողների միջև, ովքեր ներկայացել էին երեք թիմերով՝ “Սիգմա”, “Ատոմ” և “Ոսկի”։ Ուսանողները մրցեցին օրգանական քիմիայի ոլորտում իրենց գիտելիքներով՝ ներկայացնելով տեսական հարցերի լուծումներ, քիմիական փորձեր և հետաքրքրաշարժ նյութեր քիմիայից։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց  ”Ոսկի” թիմը։

Միջոցառման նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: