Համակարգչային Գեղարվեստական Նախագծում մասնագիտության դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները

20170527_143337Կայացավ Համակարգչային Գեղարվեստական Նախագծում մասնագիտության առաջին շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները: Աշխատանքները հիմնականում ունեին երկու ուղղվածություն` ինտերիերի և էքստերիերի դիզայն, որոնք իրականացվել էին 3D Studio Max եռաչափ մոդելավորման ծրագրային միջավայրում(AutoCad, CorelDRAW և Photoshop ծրագրերի հետ փոխլրացումով): Աշխատանքները ուղեկցվում էին նաև եռաչափ անիմացիաներով և դիզայնների մակետներով: Քննական հանձնաժողովի անդամները փաստեցին, որ աշխատանքները կատարվել են մանրակրկտորեն և բարձր մակարդակով:DSC00391
Մեր կողմից հավելենք, որ ի դեմս առաջին շրջանավարտների, կարելի է մասնագիտությունը համարել ավելի քան կայացած, քանի որ, դեռևս ուսումը չավարատած` ուսանողները մասնակցել են մի շարք նախագծային աշխատանքների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մասշտաբներով:

Պաշտպանության նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: