Խորհդանիշերի էսքիզավորման մրցույթ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու Մասնաճյուղի հիմնադրման 60 ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում հայտարարվում է երկու խորհդանիշերի էսքիզավորման մրցույթ:

1.ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 60 ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալ

Ներկայացվող պահանջներ

  • Հարթության մեջ եզրաչափը մինչև 25 մմ,
  • Հաստությունը 2.5-ից 3.5 մմ,
  • Հուշամեդալի վրա պետք է օգտագործվի ՀԱՊՀ խորհրդանիշի տարրեր
  • «Գյումրու մասնաճյուղ» բառակապակցության օգտագործում
  • Հուշամեդալը պատրաստվելու է մետաղական համաձուլվածքից և ոսկեպատվելու է (դեղին կամ սպիտակ),
  • Նախատիպի պատրաստման եղանակը` 3D տպագրություն (բացառել 0.3 մմ-ից պակաս հաստությամբ գծերի, բացակների օգտագործումը):

2. ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 60 ամյակին նվիրված կրծքանշան:

Ներկայացվող պահանջներ

  • Հարթության մեջ եզրաչափը մինչև 25 մմ,
  • Պատրաստման եղանակը` մետաղական թիթեղի վրա տպագրություն,
  • Կրծքանշանի վրա պետք է օգտագործվի ՀԱՊՀ խորհրդանիշի տարրեր
  • «Գյումրու մասնաճյուղ» բառակապակցության օգտագործում
  • Հագուստի վրա արագ ամրացման հնարավորություն:

Աշխատանքները պետք է կատարված լինեն CorelDRAW ծրագրային միջավայրում:
Վերջնաժամկետ է սահմանված ս/թ-ի ապրիլի 20-ը:

Հարցերի դեպքում դիմել` gyumri@polytechgyumri.am