ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲԱԺԻՆ

koav

ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի կրթության որակի ապահովման և վերահսկաման (ԿՈԱ և Վ) բաժինը հանդիսանում է բուհի կառուցվածքային ստորաբաժանում, որը գործում է կրթական ծառայությունների ոլորտում որակի քաղաքականության մշակման, ինչպես նաև կրթության որակի կառավարման համալսարանական համակարգի մշակման և ներդրման նպատակով:Բաժնի աշխատանքային գործունեությունն իրականացնում են՝ Ա. Սուքիասյանը (բաժնի վարիչ), Տ. Հարությունյանը, Լ. Մշեցյանը և Վ. Մուրադյանը:

Հեռ. 0312-4-30-63

Մասնաճյուղի ԿՈԱ և Վ բաժինը համալսարանի Որակի Խորհրդի հետ կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է կրթության որակի պլանավորման, կազմակերպման և կառավարման աշխատանքներ:

Մասնաճյուղի ԿՈԱ և Վ բաժինը սերտ կապերով աշխատում է բուհի ուսումնամոթոդական վարչության, Ուսումնական
ստորաբաժանումների դեկանատների, ամբիոնների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ որակի կառավարման համակարգի շրջանակներում, միջոցառումների կազմակերպման, փաստաթղթերի մշակման և ներդրման ուղությամբ:

ԿՈԱ և Վ բաժնի հիմնական խնդիրներն են համարվում.

  • Տարածաշրջանում համալսարանի մրցունակության բարձրացման նպատակով, բուհում կրթության որակի կառավարման հայեցակարգի և մեթոդների մշակումը
  • Մասնաճյուղի որակի կառավարման համակարգի և կազմակերպչական կառուցվածքի ձևավորումը,
  • Որակի կառավարման համակարգի գործունեության համար մասնաճյուղում նորմատիվային բազայի ստեղծումը,
  • Որակի կառավարման համակարգի ներդրումը մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներում,
  • Որակի ցուցանիշների չափման և գնահատման ընդհանուր մոտեցումների մշակումը,
  • Կրթության որակի ապահովման նպատակով մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը,
  • Որակի կառավարման միասնական փաստաթղթային համակարգի ստեղծումը,
  • Որակի կառավարման համակարգի նախապատրաստումը արտոնագրման և հավատարմագրման գործընթացներին: