ՏՆՕՐԵՆ: ՊԱՊՈՅԱՆ ԱՇՈՏ ՌԱՖԻԿԻ

bg2Տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, մասնաճյուղի տնօրեն
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս

Հեռ.  +374 (312) 4-35-28

E-mail: a.papoyan@polytechgyumri.am

1973թ. ավարտել է Լենինականի Խ.Աբովյանի անվ. թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ գերազանցության ատեստատով:
1973/78 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետը ստալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

1978-82 թթ. Մոսկվայի Ա.Ն. Կոսիգինի անվ. տեքստիլ ինստիտուտում ասպիրանտական ուսումնառությանը զուգահեռ, աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող:

1982թ. Մոսկվայի Ա.Ն. Կոսիգինի անվ. տեքստիլ ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1983-2010թ.թ. որպես դոցենտ է աշխատել ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի «Մեքենաների և մեխանիզմների տեսություն և մեքենաների մասեր» (ՄՄՏ և ՄՄ) ամբիոնում (հետագայում վերանվանվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի Կիրառական մեխանիկայի ամբիոն) : Միաժամանակ1996-2011թթ. որպես տնօրեն է աշխատել ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի (նախկինում՝ ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղ ) «Տեմպ» հենակետային վարժարանում:

2004թ. ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2010թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

2014թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) ակադեմիկոս: