ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ (ՏՃՏ)

11015423_796344760451271_1871420799_nՖակուլտետի դեկան`
տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսան Մկրտչի Արզումանյան

Գիտական հետաքրքրության շրջանակը` Գունավոր մետաղների և համաձուլվածքների մշակման համալիր հետազոտություններ:

Տ և ՃՏ ֆակուլտետի դեկանատը գտնվում է մասնաճյուղի առաջին մասնաշենքի 2-րդ հարկում` 1207 սենյակում:
Հեռ. +374 312 4 50 60,
Էլ. հասցե: a_arzumanyan@seua.am

Ֆակուլտետը ձևավորվել է 2013 թվին: Ներկայումս ֆակուլտետում ուսուցումն իրականացվում է բակալավրական և մագիստրոսական առկա ուսուցման կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտություններով`

1. «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն»» (բակալավր, մագիստրոս),
2. «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության «Ոսկեգործության և ակնագործության տեխնոլոգիա մասնագիտացում» (բակալավր),
3. «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» (բակալավր, մագիստրոս),
4. «Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և շահագործում» (բակալավր),
5. «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» (բակալավր),
6. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» (բակալավր)
7. «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում)» (բակալավր, մագիստրոս)

Ամբիոններ

1. Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն,
2. Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա,
3. Տեքստիլ ճարտարագիտություն,
4. Տրանսպորտային և տեխնոլոգիական համակարգեր,
5. Արդյունաբերական էկոնոմիկա և կառավարում

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը `

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր -1
Գիտությունների թեկնածու, դոցենտ- 21
Ասիստենտ, դասախոս -8