Հրայր Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

17691030_1312207382198337_1401733920_n

Մարտի 25-ից ապրիլի 1-ը Գյումրու Berlin Art  Hotel Gallery-ում անցկացվեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի շրջանավարտ, ներկայումս` ասպիրանտ, Հրայր Գևորգի Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Այն կրում էր «ԱՅԲ» խորագիրը, իսկ թեման էր` Հայոց զարդագրերի մշակումներ և դիտարկումներ: Բացման խոսք ասեց ցուցասրահի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը, որից հետո Հրայր Հակոբյանը ներկայացրեց շնորհանդես` Հայոց տառերի առաջացումը և կառուցվածքը թեմայով: Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկայացրեց հայոց տառերի առաջացման հարցը, խնդիրները, կապը հունական այբուբենի հետ, տառերի բաղտատումը հիմնական մասնիկների, տառերի կառուցվածքի օրինաչափությունները և այլն: Ցուցահանդեսը հատկանշական էր իր ինտերակտիվ մասով. այն է բոլոր այցելուներին առաջարվում էր տեղում մատիտներով թղթի վրա փորձել իրենց հմտությունները` նկարելով Ա տառը, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ նոր տառատեսակի համար:17498467_1579764398719939_5852517200080627692_n

ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղը շնորհավորում է Հրայր Հակոբյանին ցուցահանդեսի անցկացման կապակությամբ և մաղթում է նրան նորանոր ձեռքբերումներ և ստեղծագործական վերելք:

Ցուցահանդեսի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: