Կիսամյակային ցուցահանդես ՀԱՊՀ ԳՄ Ավագ Դպրոցում

20170522_131330Մայիսի 22-ն ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղում կայացավ Ավագ դպրոցի դիզայն հոսքի 10բ դասարանի կիսամյակային ցուցահանդեսը: Աշակերները ներկայացրին կիսամյակի ընթացքում իրենց կողմից կատարած անհատական և խմբակային աշխատանքները կոմպոզիցիա առարկայից: Լավագույն աշխատանքների հեղինակները արժանացան խրախուսական մրցանակների:
Նշենք, որ Մասնաճյուղի Ավագ դպրոցի դիզայն հոսքը եզակիներից է Գյումրիում, որտեղ ուսումնառության ընթացքում աշակերտները ուսումնասիրում են գծանկար, գունանկար և կոմպոզիցիա առարկաները, որից հետո առանց միասնական քննությունների (ներբուհական քննություններով) և առանց կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապմունքների` հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրիատում` «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտությամբ:
Դպրոցի ընդունելության պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել` 095707071 հեռախոսահամարով:

Ցուցահանդեսի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: