2016-17 ուստարվա դիմորդների համար

 ՀԱՊՀ դիմորդները անվճար ուսուցման համակարգի ընդունելության (բացառությամբ <<Տնտեսագիտություն>> և <<Դիզայն>> մասնագիտությունների) մրցույթին մասնակցելու համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում տարեկան գնահատականը:
Մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդները օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնություններից:
Դիզայն մասնագիտության դիմորդները կարող են ընտրել Գծագրություն, Գծանկար, Կոմպոզիցիա քննություններից առնվազն երկուսը և մրցույթին մասնակցել բոլոր դրական գնահատականների գումարային միավորով:
Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են՝
1-ին փուլ մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը նեռարյալ՝ ժամը 18:00:
Նշված ժամանակահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները:
2-րդ փուլ – հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը նեռարյալ՝ ժամը 18:00:
Նշված ժամանակահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկյացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:
3-րդ փուլ (թափուր տեղերի դեպքում)-հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը:
Բուհում թափուր տեղերի առկայության դեպքում այս ժամանակահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները (բուհում լրացնելով նոր դիմում-հայտ):

Դիմորդը՝ դիմում-հայտի հետ ներկայացնում.

  • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտների ներկայացնում են ավարտական փաստաթուղթ).
  • 6 լուսանկար (3 x 4 սանտիմետր չափսի).
  • անձը հաստատող փաստաթուղթ և պատճենը.
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները և առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող պաստաթղթեր.
  • միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների.
  • փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին.
  • ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերը ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Աշխատանքային ժամերն են՝ ամեն օր ժամը 9:00 ից մինչև 17:00: