ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ Ընդունելություն Բակալավր (Հեռակա), 2016-17 ուստարի

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը հայտարարում է 2016թ.-ի հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթության ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով.

 heraka2016

Գծն – գծանկար, Կոմպ – կոմպոզիցիա, Գծ – գծագրություն, Մ –մաթեմատիկա, Ֆ – ֆիզիկա, Ք – քիմիա, Հլգ – հայոց լեզու և հայ գրականություն:
*-ով նշված ոչ մրցութային գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
**-ով նշված առարկաների համար՝ թափուր տեղերի առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
 

2.   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

3.   Դիմորդը կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին՝ հանձնելով սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարվում է ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների:

4.   Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքով սահմանված ուսման վարձիի փոխհատուցման իրավունքից,

  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները

5.   Քննությունները դրական միավորով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորականն ծառայության պարտականություննրը կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության առռընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

6.   Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում միրցույթից դուրս ըստ մասնագիտություննեերի նախարարության կողմից հաստատված տեղերի:

7. Դիմումի հետ ներկայացվում են`

  • միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  • <<Գնահատման և թեստավորման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիրը
  • Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը
  • 4-րդ և 5-րդ կետերում նշված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին):

8. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ՝ փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման  համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են 4-րդ և 5-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդների քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

9. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, օրինակ՝ 7,5 միավորը հավասարվում է 8 միավորի) հօգուտ դիմորդի՝ ապահոովելով դրական միավորի վաստակումը: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:

Ս.թ.-ի սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 25-ը ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի դիմորդների համար կազմակերպվում են անվճար կոնսուլտացիաներ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների գծով:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը, յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 16:00-ը:

ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի ընդունող հանձնաժողով, ք. Գյումրի, Մհեր Մկրտչյան  2, հեռախոս 094-09-04-71