Թափուր աշխատատեղ ԻնգոԱրմենիա ընկերությունում

3456Հայտարարություն

Թափուր աշխատատեղ ԻնգոԱրմենիա ընկերությունում` Տարածաշրջանի պատասխանատու (Շիրակ)

Հրավիրում ենք նպատակասլաց, եռանդուն և բանիմաց անհատներին` Տարածաշրջանի պատասխանատու աշխատելու համար:

 

Պարտականությունները`

  • Տվյալ տարածաշրջանի գրասենյակի գործունեության պլանավորում, կազմակերպում, վերահսկում՝ համաձայն ընկերությունում ընդունված ներքին կանոնակարգերի
  • Ընկերության ռազմավարական և կարճաժամկետ պլանների իրականացում Կենտրոնի հետևյալ ուղղություններով՝
  • Առկա հաճախորդների սպասարկում
  • Նոր հաճախորդների ներգրավում
  • Կամավոր տեսակներով պորտֆելի ընդլայնում
  • Գործակալական ցանցի սպասարկում ընդլայնում
  • Գործակալական ցանցի արդունավետության բարձրացում
  • Ապահովագրական պորդուկտների վաճառքի դասընթացների անցկացում գործակալական ցանցի համար
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ ընկերության տնօրինության կողմից հաստատված հաշվետվությունների վարում և ներկայացում,
  • Ընկերության ծառայությունների մակարդակը բարելավելու նպատակով ուսումնասիրությունների իրականացում և առաջարկների ներկայացում,
  • Տարածաշրջանում ընկերությանը լավագույնս ներկայացնելու այլ ներկայացուցչական գործառույթների իրականացում,
  • Ընկերության գույքային շահերի պաշտպանություն:

 Պահանջվող կրթությունը, փորձը և գիտելիքները` 

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի հմտություններ
  • Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն
  • Առաջնորդի հատկանիշներ
  • Առնվազն երեք լեզվի իմացություն (Հայերեն, ռուսերեն և անգլերեն)
  • Համակարգչային տեքստերի մուտքագրման ունակություն
  • Excel ծրագրի փայլուն իմացություն
  • Նամակագրության էթիկայի հմտություններ
  • Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն

 Դիմելու վերջնաժամկետ` 2017թ. փետրվարի 8

Գրանցվելու համար զանգահարել 094090471 հեռախոսահամարով, կամ դիմել Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղ, ԿՈԱՎ բաժին, 1104 սենյակ: