Մասնակցություն «Ինտերնետ եւ հասարակություն» (INSO2017) 8-րդ Միջազգային գիտա-գործնական գիտաժողովին

20170707_132601

Վրաստանի Քութաիսի քաղաքի Ա․ Ծերեթելու անվան Պետական Համալսարանում  2017թ.-ի հուլիսի 7-9-ը տեղի ունեցավ  «Ինտերնետ եւ հասարակություն» (INSO2017) 8-րդ Միջազգային գիտա-գործնական գիտաժողովը: «Ինտերնետ եւ հասարակություն» (INSO2017) VIII միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը նպատակ ուներ ներկայացնել համացանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին նորությունները, զարգացման միտումները, ինչպեն նաև հնարավորություն ընձեռել մասնակիցներին կիսվել սեփական փորձով և ձեռքբերումներով:
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղը արդեն ութ տարի է ինչ ակտիվորեն համագործակցում է Քութաիսիի Ա․ Ծերեթելու անվան Պետական Համալսարանի հետ: Այս տարի ևս մասնաճյուղը շարունակելով համագործակցությունը՝ գիտաժողովին ներկայացրեց հինգ գիտական աշխատություն:
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի պատվիրակությունը հաջողությամբ հանդես եկավ գիտաժողովի զեկուցումներում: Միջազգային գիտա-գործնական գիտաժողովը արդյունավետ էր նաև նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման և միջազգային կապերի հաստատման  առումով:
Գիտաժողովի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: