ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Շիակի Պետական Համալսարանը հրավիրում է մասնակցելու 2018թ.-ի հոկտեմբերի 26-ից 27-ը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ) կազմակերպվող  «Կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին:  Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մանկավարժական գիտություններ
  • Մասնավոր մեթոդիկաներ

 Գիտաժողովի նպատակը հանրակրթության ոլորտում  և բուհում իրականացվող բարեփոխումներ, կրթության արդի հիմնախնդիրներ, նորագույն մեթոդներ քննարկելը, կարծիքներ փոխանակելը և անհրաժեշտ առաջարկներ ներկայացնելն է:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ): ՀՀ տարածքից դուրս բնակվող մասնակիցների կացության հարցը հոգում է ՇՊՀ-ն, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը: Մասնակիցների՝ ՀՀ-ից  դուրս  բնակվելու դեպքում հնարավոր է նաև հեռահար մասնակցություն գիտաժողովին:  Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. սեպտեմբերի    25-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝  http://shsu.am/international-conferance/ , իսկ մինչև հոկտեմբերի 15-ը՝ shsu.science@gmail.com  և sci@shsu.am  էլեկտրոնային հասցեներին ըստ ցանկության ուղարկել հոդվածները՝ ըստ Հավելված 1-ում  ներկայացված պահանջների: Հոդվածներն ուղարկելուց հետո 10 օրվա ընթացքում այն անցնում է տեխնիկական գրախոսման փուլ: Այն աշխատանքները, որոնք կբավարարեն հրատարակման կարգին, կներառվեն գիտաժողովի ծրագրում և կուղարկվեն արտաքին գրախոսության, հակառակ դեպքում` կվերադարձվեն հեղինակներին՝ տեխնիկական մասը համապատասխանեցնելու համար: Արտաքին գրախոսողների կողմից դրական կարծիքի արժանացած հոդվածները կտպագրվեն ՇՊՀ Գիտական տեղեկագրում, իսկ թեզիսները կտպագրվեն առանձին ժողովածուում:  

Մանրամասները՝ http://shsu.am/international-conferance/