Կարի ու ձևի արագացված դասընթացներ

New Picture

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում   կազմակերպվում  են  կարի ու ձևի արագացված դասընթացներ սկսնակների համար 3 ամիս տևողությամբ: Դասընթացների նպատակն է՝ մասնակիցներին սովորեցնել սեփական ձեռքերով ձևել և կարել հագուստի պարզ տեսակներ:
Դասընթացների ընթացքում մասնակիցները կծանոթանան գործվածքների, պաստառների և դրանց ձևման, օգտագործվող թելերի և կարի մեքենաների, հագուստի պարզ տեսակների պատրաստման տեխնոլոգիայի հետ:
Դասընթացին կարող են մասնակցել դպրոցի բարձր դասարանի աշակերտները, քոլեջների ու բուհի ուսանողները և բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են կարուձևով:
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները ստանում են որակավորման վկայականներ: Պարապմունքները մեկնարկելու են 15.10.2017թ. – ից: Դիմել ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ,  «Տեքստիլ ճարտարագիտություն» ամբիոն, 2205 լսարան, Ս. Հովհաննիսյանին: Հեռ. 094-05-25-60, էլեկտրոնային հասցե՝ hovhanisyan56@bk.ru