ՀԱՊՀ ԳՄ Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2017/2018 ուս. տարվա ընդունելություն

mag-heraka2018-18
1.ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2017-2018 ուստարվա ընդունելություն:
2. Համալսարանի հեռակա մագիստրատուրա վճարովի (առանց տարկետման իրավունքի) մրցութային հիմունքներով կարող են ընդունվել այն անձինք, ովքեր ունեն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճան:
3. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- դիմում համալսարանի ռեկտորի անունով,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակը և պատճենը,
- երաշխավորագիր,
- 4 լուսանկար (3×4սմ),
- անձնագիր (բնօրինակ և պատճեն),
- փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
- սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում):
4. Հեռակա մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1) նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3) տպագրված գիտական աշխատանքների թիվը:
5. Փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է մինչև ս.թ սեպտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 16:00-ն:
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով
ք. Գյումրի, Մ. Մկրտչյան փող., թիվ 2, հեռ. (0312) 4-35-28: