Մաթեմատիկա և ինֆորմատիկա

matem & inform ambion<<Մաթեմաիկա և Ինֆորմատիկա>> ամբիոնը կրթահամալիրի հնագույն ամբիոններից է՝ այն կազմավորվել է 1961թ.-ին: Հիմնադրման օրվանից մինչև 1996թ. ամբիոնի վարիչն է եղել ֆ-մ.գ.թ. պրոֆ. Սարգիս Մարկոսյանը::
ՄասնաՃյուղի <<Մաթեմատիկա և ինֆորմատիկա>> ամբիոնն որպես առանձին կառուցվածքային միավոր գործում է 2012 թվից: Այն ձևավորվել է տարիների ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ:
Ներկայումս <<Մաթեմատիկա և ինֆորմատիկա>> ամբիոնում է դասավանդվում ինչպես բարձրագույն մաթեմատիկայի բոլոր բաժինները, այնպես էլ ՏՏ ոլորտի վերաբերվող բոլոր հիմնարար առարկաները:
Ամբիոնի վարիչ՝ Հովհաննիսյան Ժորա Սարիբեկի, ֆիզմաթ գիտ. թեկն, դոցենտ, e-mail: matem_gyumri@seua.am Ամբիոնում դասավանդվող առարկաներն են`• Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ:
• Ինֆորմատիկա
• Մաթեմատիկական անալիզ
• Անալիտիկ երկրաչափություն
• Գծային հանրահաշիվ
• Հ՚ավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճագրություն

Գիտական գործունեությունը

1. Շոշափող բազմաձևության երեքհյուսվածքների տեսությունը: (Մ.Անդիկյան)
2. Մերոմորֆ ֆունկցիաների եզրային արժեքներ և սահմանային բազմություններ: (Ժ.Հովհաննիսյան)
3. Երկրաֆիզիկական մոդելավորում և հակադարձ խնդիրների լուծում: (Ս.Հովհաննիսյան)
4. Սեյսմիկ ինֆորմացիայի մշակման չափիչ սարքերի ստեղծում: (Գ.Տիգրանյան)
5. Շրջանում հոլոմորֆ ֆունկցիաների որոշ տարածությունների հատկությունների հետազոտումը: (Պ.Մաթևոսյան)
2013-2014 ուսումնական տարուց ամբիոնը դարձել է բակալավրական որակավորում ունեցող ճարտարագետներ թողարկող ամբիոն հետևյալ մասնագիտության գծով`
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա