Ընդունելություն միջին մասնագիտական կրթական ծրագրով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն


 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2016թ. հուլիսի 11-ի «ՀԱՊՀ միջին մասնագիտական կրթական ծրագրով 2016թ. ընդունելության տեղերը հաստատելու մասին» թիվ 708-Ա/2 հրամանի` հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով 2016/2017 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելություն հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի) հիմքով հետևյալ մասնագիտություններով.

qolej texerՄ – մաթեմատիկա, Ֆ – ֆիզիկա, Գծն - գծանկար, Գնն – գունանկար, Կոմ-կոմպոզիցիա,  Հլգ – հայոց լեզու և գրականություն, Օլ – օտար լեզու:        

Մասնագիտությունների հայտագրումը և ընդունելության պայմանները.
1. Դիմորդը` Համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ընդունող Հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) 4 լուսանկար (3×4 չափսի),
գ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դի­մորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավա­րությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող ան­ձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկա­յական),
ե) 8-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
2. Ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, նախապես վճարվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սահմանված վճարներից ազատվում են 8-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցողները:
3. Դիմորդը կարող է դիմել մինչև 2 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով, անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
4. Վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո:
5. Օտարերկրացիներն` իրենց ընտրությամբ, Հաստատություն կարող են ընդունվել համաձայն կարգի` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
6. ՀՀ երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:
7. Ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով՝ ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումարի հիման վրա, բացառությամբ` Գյումրու մասնաճյուղի ՛՛Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՛՛ մասնագիտության:
8. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ, «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալականապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 27-ի «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները:
9. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 31-ը ներառյալ կներկայացնի պահանջված փաստաթղթերը:
10. Բարձր առաջադիմություն (միայն լավ և գերազանց գնահատականներ) ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ հեռակա ուսուցմամբ:
 
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2016թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 25-ը ժամը 17:00-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից)
Ընդունելության մրցույթն իրականացվում է օգոստոսի 27-ին և հրապարակվում է արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:
Գյումրի, Մ. Մկրտչյան փող. 2, Հեռ. (0312) 4-65-83:

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով