Նորման Միլլեր հիմնադրամի ներկայացուցիչների այցը ՀՊՃՀ ԳՄ

1Սեպտեմբերի 22-ին ՀՊՃՀ Գյումրու Մասնաճյուղ էին այցելել <Նորման Միլլեր>  հիմնադրամի և Հայաստան Համահայկական Հիմնադրամի ներկայացուցիչները պարոն Միլլերի դստեր՝ Ֆրոուսիի և թոռնուհու մասնակցությամբ:

Հյուրերը հանդիպում ունեցան ուսանողների հետ: Վերջինները հիացրեցին ներկաներին իրենց նորար գաղափարներով և կատարած աշխատանքներով:

IMG_0511

Նշենք, որ Միլլեր հիմնադրամը մասնաճյուղի հետ համագործակցում է երրորդ տարին, որի ընթացքում փոխհատուցել է 24 ուսանողների ուսման վարձ: Ընթացիկ ուսումնական տարում հիմնադրամը լրիվ կամ մասնակի կփոխհատուցի ավելի քան երկու տասնյակ ուսանողների ուսման վարձը: Ուսանողները կիսվեցին ներկաների հետ ուսումնառության ընթացքում իրենց ձեռքբերումների և հաջողությունների մասին և շնորհակալություն հայտնեցին իրենց աջակցելու համար:

Այնուհետև հյուրերը մասնաճյուղի տնօրեն Ա. Պապոյանի ուղեկցությամբ ծանոթացան մասնաճյուղի նոր լաբորատորիաներին՝ մեխատրոնիկայի և ռոբոտոտեխնիկայի,  եռաչափ մոդելավորման, տեքստիլ ճարտարագիտության, այցելեցին ավագ դպրոցի <Ռոբոտիքս> խմբակի պարապմունքին՝ ծանոթանալով նոր  մրցույթի մասնակցության համար պատրաստվող ռոբոտին:

Հիմնադրամի շահառուների, մասնաճյուղի ուանողական խորհրդի, դասախոսների հետ: Հյուրերը ներկայացրեցին հիմնադրամի հիմնական խնդիրները, առաքելությունը, ինչպես նաև տեղեկացրեցին նոր նախաձեռնության վերաբերյալ՝ Միլլեր կրթաթոշակառուներին ԱՄՆ-ում կրթական կարճատև փոխանակման ծրագրերի մասնակցելու հնարավորության մասին: