Տարեկան հաշվետվության ներկայացում ՀԱՊՀ ԳՄ-ում

Կայացավ ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի գիտական խորհուրդի հերթական նիստը: Օրակարգում 2016-2017 ուստարվա մասնաճյուղի գոծունեության հիմնական արդյունքների հաշվետվութունն էր: Մասնաճյուղի տնօրեն` Ա. Պապոյանը ներկայացրեց հաշվետու տարում Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, ձեռքբերումները և բացթողումները:  Նիստին ներկա էին նաև ՀԱՊՀ ԿԾ և ՈՒՄԱ գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը և ՈՒՄՎ պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանը: Զեկույցին հաջորդեցին ներկաներին հուզող հարցերը և ելույթ ունեցողների կառուցողական առաջարկները:
Գիտական խորհուրդը որոշեց ընդունել հաշվետվությունը, որը ամբողջությամբ արտացոլում էր 2016-2017 ուստարվա մասնաճյուղի գոծունեությունը:
Նիստի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով.