Տոն ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոցում

IMG_20170221_1341372017թ.-ի փետրվարի 21-ին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ` հին տոմարի համաձայն, անցկացվեց միջոցառում` նվիրված մեր ազգային տոներից երկուսին` Սուրբ Սարգիսին և Տեառնընդառաջին:
IMG_20170221_133424 Աշակերտները
խորը տեղեկություններ հաղորդեցին թե Սուրբ Սարգսի, և թե Տեառնընդառաջ տոների ծագման և անցկացման ավանդությների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն ներկայացվեց մեկ այլ տոնի` Սուրբ Վալենտինի մասին:
Միջոցառումը ընթանում է ազգային երգ ու պարի ուղեկցությամբ:
Միջոցառման նպատակը աշակերտների մեջ հայրենասիրություն դաստիարակելն և սեր արթնացնել էր դեպի ազգային կրոնը և մշակույթը:

Միջոցառման նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: