ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի ընդունելություն

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի 2018-2019  ուստարվա 10-րդ, 11-րդ դասարանների ընդունելության դիմում հայտերի ընդունումը իրականացվում է 01.07.2018թ.-ից մինչև 30.08.2018թ.:

Հայտերն ընդունվում են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 1-ին մասնաշենքում, ժամը`09:00-ից 16:00:

Դիմում հայտերի լրացման համար անհրաժեշտ է.

  • ծննդյան վկայական /պատճենի հետ/,
  • 3 X 4 չափի լուսանկար /8 հատ/,
  • 9-րդ դասարանի ավարտական վկայական,
  • ծնողների անձնագրերի պատճենները:
  • Տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ

 Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը և ենթահոսքերը`

1. Բնագիտամաթեմատիկականհոսք

  • Ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ)

2.   Արհեստագործական հոսք

  • Դիզայն ենթահոսք («Գծանկար», «Կոմպոզիցիա», «Գունանկար», «Գծագրություն» առարկաների խորացված ուսուցմամբ)

 Ուսումնական պարապմունքներն իրականացվելու են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 1-ին մասնաշենքում, Մհեր Մկրտչյան, 2 հասցեով:

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը սիրով սպասում է իր աշակերտներինխոստանալով կայուն գիտելիք և որակյալ ուսուցում: