Գյումրու թիվ 7 դպրոցի աշակրետների այցը մասնաճյուղ

20170405_113130Ապրիլի 5-ին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղում մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Մասնաճյուղում էքսկուրսից հետո աշակերտների հետ անցկացվեց երկու մասնագիտական դաս` եռաչափ գրաֆիկայի հիմունքներ (3d Studio Max) և ծրագրավորման հիմունքներ (HTML) առարկաներից: Յուրաքանչյուրը 20 րոպե տևվողությամբ դասերի ընթացքում աշակերտները մեծ ոգևորությամբ եռաչափ միջավայրում նախագծեցին պարզագույն աթոռի մոդել և ծրագրավորման միջոցով ստեղծեցին իրենց սեփական այցեքարտը: Ներկայացնում ենք աշակերտների կողմից կատարված մի քանի աշխատանք և հանդիպման նկարները (հղում):Vahan, Karlen Աշակերտների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և նպատակ ունեն ծանոթացնել աշակերտներին ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի կրթական ծրագրերին և ուսուցման պայմանններին: