Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

   Սույն թվականի հունիսի 1-ից   ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը կատարում է 2016-2017 ուստարվա 10-րդ և 11-րդ դասարանների դիմում հայտերի ընդունում: Հայտերն ընդունվում են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 1-ին մասնաշենքում, աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչև 16:00:

Դիմում հայտերի լրացման համար անհրաժեշտ է.
Ծննդյան վկայական /պատճեն/,
3 X 4 չափի լուսանկար /4հատ/,
9-րդ դասարանի ավարտական վկայական,
Ներկայացուցչի անձնագիրը:
Դպրոցում գործելու են հետևյալ երկու հոսքը և ենթահոսքերը.

1. Բնագիտամաթեմատիկական հոսք
Ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք /մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ/
Տեխնոլոգիական ենթահոսք /ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության և ինֆորմատիկայի խորացված ուսուցմամբ/
Տնտեսագիտական ենթահոսք /մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և օտար լեզվի խորացված ուսուցմամբ/
2. Դիզայն հոսք
Իրականացվում է լրացուցիչ ծրագրով անվճար ուսուցում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դիմորդների համար:
Ուսումնական պարապմունքներն իրականացվելու են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի 1-ին մասնաշենքում, Մհեր Մկրտչյան, 2 հասցեով:
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը սիրով սպասում է իր աշակերտներին՝ խոստանալով կայուն գիտելիքներ և որակյալ ուսուցում:
Հարցերի համար դիմել 095707071 հեռախոսահամարով: