Տարեվերջյան ցուցահանդես ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոցում

Դեկտեմբերի 21-ին կայացավ  արդեն ավանդական դարձած Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ավագ դպրոցի Դիզայն հոսքի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտների աշխատանքների տարեվերջյան ցուցահանդեսը, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները ըստ թեմաների և օգտագործած տեխնիկայի: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները գնահատեցին Մասնաճյուղի ոլորտի դասախոսները: Պարգևներ հանձնվեցին լավագույն աշխատանքներ ներկայացրած աշակերտներին:
Մասնաճյուղը մշտապես հետևողական է իր սաների մասնագիտական առաջընթացի խթանման գործընթացին, որի վառ ապացույցներից է տարաբնույթ ցուցահանդեսների կազմակերպումը ինչպես համալսարանի ներսում, այնպես էլ աշակերտների մասնակցությունը կրթական համալիրից դուրս այլ մրցույթների և ցուցահանդեսների:

Ցուցահանդեսի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով.