Շնորհավոր Սեպտեմբերի 1

222Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի, գրի ու դպրության օրվա  կապակցությամբ, Մասնաշենքի մոտ էին հավաքվել Համալսարան ընդունված առաջին կուրսեցիները, մասնաճյուղի բարձր կուրսերի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, դասախոսներն ու աշխատակիցները: Ավանդույթ դարձած հանդիսավոր միջոցառումը բացեց Մասնաճյուղի տնօրեն պրոֆեսոր Ա.Պապոյանը: Նա շնորհավորեց ուսանողությանը, մասնաճյուղի հանրույթին և ներկա հյուրերին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և ցանկացավ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք ուսումնական գործընթացում: Հնչեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի օրհներգերը:111
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին մասնաճյուղի փոխտնօրեն Ս. Հարությունյանը, Ավագ դպրոցի և Միջին մասնագիտական կրթական ծրագրի տնօրեն`  Շ.Վարդանյանը և  Ուսանողական խորհուրդի նախագահ Ս. Հարությունյանը : Այնուհետև 2017թ.-ի ընդունելության քննություններից լավագույն արդյունքներ ցուցաբերած երկու ուսանողներին` Մերի Մարգարյանին և Զաքար Մանուկյանին, ովքեր ի դեպ ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոցի շրջանավարտներ են,  մասնաճյուղի տնօրեն Ա.Պապոյանը հրավիրեց հարթակ և նրանց հանձնեց մասնաճյուղի մուտքի խորհրդանշական բանալին:
Մասնաշենքում առաջին կուրսեցիների հետ ճանաչողական հանդիպումներ ունեցան ֆակուլտետների դեկանները և ուսանողական խորհուրդի ներկայացուցիչներ:
Մասնաճյուղը շնորհավորւոմ է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
 Բարի երթ Ձեզ սիրելի ուսանողներ: