Հոգևոր զրույց ՀԱՊՀ ԳՄ-ում

IMG_2676

Փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղում հյուրնկալվել էր Տեր Փավստոս Քահանա Սարգսյանը, ով բուհում կատարեց  տնօրհներքի կարգ և անցկացրեց հոգևոր զրույց` կապված  Սուրբ Սարգսի տոնի հետ: Տոնին ընդառաջ` զրույցի հիմնական թեման սերն էր: Տեր Փավստոս Քահանա Սարգսյանը բազում օրինակներ և մեջբերումներ բերեց Աստվածաշնչից և Հովհան Ոսկեբերանի խոսքերից, և առհասարակ խոսեց սիրելու և սիրված լինելու ընկալումներից:
IMG_2633Վերջում մասնաճյուղի ղեկավարության, ուսանողության և Քահանայի միջև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել հաճախ կազմակերպել հոգևոր զրույցներ ուսանողների հետ` վերջիններիս եկեղեցուն և կրոնին հաղորդակից լինելու նպատակով:

Նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: