Սպորտային ծրագրավորման օլիմպիադա դպրոցականների համար

Հրավիրում ենք 11-րդ դասարանի աշակերտներին մասնակցելու ս/թ ապրիլի 18-ին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում կայանալիք Սպորտային ծրագրավորման օլիմպիադային: Օլիմպիադայի նպատակն է խթանել դպրոցականների մոտ տրամաբանական խնդիրների լուծման ունակությունների բացահայտմանը և զարգացմանը: Օլիմպիադան բաղկացած է լինելու երկու փուլից: Առաջին փուլի ավարտին առավելագույն միավորներ հավաքած  աշակերտները կմասնակցեն երկրորդ փուլին: Օլիմպիադայի արդյունքում հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և հուշանվերներով:

Մասնակցության հայտի կարելի է ներբեռնել հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը: