Կառուցվածք

ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Մասնաճյուղի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Համալսարանի և «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան» Հիմնադրամի Գյումրու Մասնաճյուղի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա  (մասնաճյուղի տնօրեն) և կոլեգիալ սկզբունքների զուգակցմամբ` Համալսարանի հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի ինչպես նաև Մասնաճյուղի գիտական խորհրդի և տնօրինության նիստի գործառույթների իրականացմամբ:
Մասնաճյուղի կառավարման մարմիններն են՝
1) մասնաճյուղի գիտական խորհուրդը.
2) մասնաճյուղի տնօրենը: