«Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաք

 20170810_133032ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի  ուսանողական խորհրդի թիմը  Օգոստոսի 2-8-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում  մասնակցեց  «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին, որը կազմակերպվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

Հավաքին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ բուհերի շուրջ 210 ուսանողներ։20664084_1366010736847055_6130666248095426238_n
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի թիմը ընդգրկված էր #կարոտներ ճակատում, և  ներկայանում էր ՀԱՊՀ մասնաճյուղ 1 ջոկատի կազմում Կապանի երկու մասնակիցների հետ միասին (ջոկատավար՝ ՀԱՊՀ ԳՄ ՈՒԽ նախագահ՝ Սոֆյա Հարությունյան)։
Հավաքի ընթացքում մասնակիցները մրցեցին 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ։
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական վեցօրյա հավաքին հաղթող ճանաչվեց #ԿԱՐՈՏՆԵՐ_ՃԱԿԱՏԸ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար #ԿԱՐԵՆՆԵՐ և #ԱՐԱՄՆԵՐ ճակատները։
Իսկ մասնաճյուղի թիմը  Գյումրի վերադարձավ հաղթական գավաթով (ինտելեկտուալ խաղ): Երիտասարդական-ուսանողական հավաքի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: