Ուսումնական ստորաբաժանումներ

Ֆակուլտետը մասնաճյուղի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանումն է, որն իրականացնում է մասնագետների պատրաստումը մեկ կամ մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով և/կամ ընդհանուր կրթության առանձին բաղադրամասերի ուսուցումը:
Ֆակուլտետների կազմում ընդգրկված են ամբիոններ, լաբորիատորիաներ և ուսումնական ու գիտական այլ օղակներ:
Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալը(ները), ֆակուլտետի ամբիոնների վարիչները, առաջատար պրոֆեսորները և դոցենտները, ինչպես նաև ֆակուլտետի գիտամանկավարժական կազմի այլ ներկայացուցիչներ, ֆակուլտետի արհեստակցական կազմակերպության ղեկավարը և ուսանողներ:

ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

1990-1996թթ 

1968 թվական մասնաճյուղում հիմնադրվում են մեխանիկական և տեխնոլոգիական ֆակուլտետները:
Մեխանիկական ֆակուլտետը տարբեր տարիներ ղեկավարել են տ. գ. թ., դոցենտներ Կարեն Տոնոյանը (1968/70թթ.), Լևոն Գալստյանը (1970/90թթ.), Գևորգ Հակոբյանը (1990/95թթ.):
Մեխանիկական ֆակուլտետի կազմում ընդգրկված էին 8 ամբիոններ` “Մեքենաշինության տոխնոլոգիա”, ”Սննդի և սառնարանային արտադրության մեքենաների և սարքերի”, ”Կտրման տեսության, մետաղահատ հաստոցներ և գործիքներ”, ”Մեքենաների և մեխանիզմների տեսություն և մեքենաներիր մասեր”, ինչպես նաև ”Տեսական մեխանիկա”, ”Նյութերի դիմադրության”, “Հիդրավլիկայի և ջերմատեխնիկայի” ամբիոնները, որոնցից 4-ը` թողարկող: Ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնում աշխատել են ավագ դասախոսներ Ռաֆիկ Համբարյանը, Բորիս Խաչատրյանը, դոցենտներ Ֆերդինանտ Սուքիասյանը, Խաչատուր Մկոյանը:
Տեխնոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատել են տ. գ. թ., դոցենտ Ջոնրիդ Հովհաննիսյանը (1968/71թթ.), ավագ դասախոս Լեռնիկ Անտոնյանը (1971/78թթ.), տ.գ.թ., դոցենտ Վահագն Շահբազյանը (1978/1995թթ.):
Տեխնոլոգիական ֆակուլտետի կազմում ընդգրկված էին 2 թողարկող “Տեքստիլ արդյունաբերության տեխնոլոգիա” և ”Թեթև արդյունաբերության տեխնոլոգիայի” ամբիոններ: Ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնում աշխատել է ավագ դասախոս Լաուրա Ավետիսյանը:
Շինարարական ֆակուլտետը հիմնադրվել է 1970 թվականին: Ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատել են ավագ դասախոս Սերգեյ Ստեփանյանը (1970/76թթ.) և գյուղ. գ. թ., դոցենտ Աբրահամ Գյոնջյանը (1976/82թթ.,):
Շինարարական ֆակուլտետը Ֆակուլտետի կազմում ընդգրկված էին 2 թողարկող ամբիոններ “Շինարարական կոնստրուկցիաներ” և “Շինարարական արտադրության տեխնոլոգիա”: Ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնում աշխատել է տ.գ.թ., դոցենտ Ռազմիկ Հովհաննիսյանը:

1996-2013թթ 

1996թ ՀՊՃՀ-ում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մասնաճյուղում ձևավորվեցին երկու դեպարտամենտներ՝ Հիմնարար պատրաստականության դեպարտամենտ` ՀՊԴ և Մասնագիտական պատրաստականության դեպարտամենտ` ՄՊԴ:
Հիմնարար պատրաստականության դեպարտամենտի վարիչի պաշտոնում աշխատել են տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Պապոյանը, հետագայում – տ.գ.թ., դոցենտ Հովհաննես Ենգոյանը: Դեպարտամենտի վարիչի տեղակալներ են աշխատել տարբեր տարիներին ֆ.մ.գ.թ., դոցենտ Ժորա Հովհաննիսյանը և տ.գ.թ., դոցենտ Գևորգ Զայիմցյանը;
Հիմնարար պատրաստականության դեպարտամենտի կազմում ընդգրկված էին բակալավրական առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ուսումնական գործընթացը իրականացնող ամբիոնները:
Մասնագիտական պատրաստականության դեպարտամենտի վարիչի պաշտոնում աշխատել է տ.գ.թ., դոցենտ` Վահագն Շահբազյանը, տ.գ.թ., որին 1998թ.-ից փոխարինել  է դոցենտ` այնուհետև տ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսան Արզումանյանը:

Տարբեր տարիներին դեպարտամենտի վարիչի տեղակալներ են աշխատել  տ.գ.թ., դոցենտներ Սեյրան Հարությունյանը, Գևորգ Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը:

Մասնագիտական պատրաստականության դեպարտամենտի կազմում ընդգրկված էին բակալավրական առկա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերի ու մագիստրոսական առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ուսումնական գործընթացը իրականացնող ամբիոնները:

2013թ 

2013 թվականին իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մասնաճյուղում ձևավորվեցին երկու՝ Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի և Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետները:
Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկանն է տ.գ.թ., դոցենտ Հովհաննես Ենգոյանը:

Ֆակուլտետի կազմում գործող ամբիոններն են.
1. Մաթեմատիկա և ինֆորմատիկա,
2. Բնական գիտություններ,
3. Էլեկտրաէներգետիկական, ինֆորմացիոն և ավտոմատացման համակարգեր,
4. Հումանիտար առարկաներ և մարմնակրթության

Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է տ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսան Արզումանյանը:
Ֆակուլտետի կազմում գործող ամբիոններն են.
1. Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն,
2. Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա,
3. Տեքստիլ ճարտարագիտություն,
4. Տրանսպորտային և տեխնոլոգիական համակարգեր,
5. Արդյունաբերական էկոնոմիկա և կառավարում: