Դասախոսությունների շարք Սիներջի ընկերության կողմից

Սիներջի ընկերության Գյումրու մասնաճյուղի հիմնադրման մեկ ամյակի կապակցությամբ ընկերության կողմից Հոկտեմբերի 23-ից 27–ը  ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղում անցկացվում է Ուսանողական շաբաթ ծրագիրը, որի ընթացքում տեղի են ունենալու ծրագրավորմանը նվիրված հինգ դասախոսություններ:
Այսօր կայացավ ծրագրի բացմումը, որի սկզբում Մասնաճուղի տնօրեն Ա. Պապոյանը շնորհավորեց Սիներջի ընկերության աշխատակիցներին աշխատանքային գործունեության մեկ ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց հոբելյանը նման օգտակար և հետաքրքիր միջոցառումներով նշանավորելու և ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղում անցկացնելու համար:
Առաջին դասախոսությունը վարեց ծրագրավորող Մերուժան Գասպարյանը` Ջավան այսօր (Java Today) թեմայով, որի ընթացքում ներկայացրեց նշված ծրագրավորման լեզվի ստեղծման պատմությունը, փիլիսոփայությունը, կիրառման ոլորտները և այլն: Ուսանողների և դասախոսների հարցերին պատասխանելուց զատ, Ընկերության աշխատակիցները մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին Սիներջի ընկերության վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց  ուսանողների` ոլորտի ապագա մասնագետների մոտ:
Նշենք, որ դասախոսությունները կշարունակվեն մինչև Հոկտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 15:00-16:00: Մուտքը ազատ է ոլորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար: Հաջորդ թեմաների մասին տեղեկատվություն կարող եք գտնել հղումով: Դասախոսության նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: