ՏեխնոՈւրբաթ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում

tetev (1) Այսօր Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում պարբերաբար անցկացվող Տեխնո-ուրբաթ տեխնոլոգիական հերթական հանդիպման հյուրն էր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տ. գ. դ., պրոֆեսոր Աշոտ Պապոյանը:
Բանախոսը մանրամասնորեն ներկայացրեց պոլիտեխնիկական կրթության էությունը. տեղն ու դերը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումներում:

tetev (2)

Այնուհետև պրն. Պապոյանը խոսեց ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի մասնագիտությունների,  հեռանկարների, ինչպես նաև մասնաճյուղի և Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի  համագործակցության մասին: Հանդիպման ավարտին Տեխնո-ուրբաթի հյուրը պատասխանեց ներկաների հարցերին: