Վերապատրաստման դասընթաց ՀԱՊՀ ԳՄ-ում

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը մշտապես կարևորելով դասախոսների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը`  շարունակում է մասնաճյուղի վերապատրաստման դասընթացների անցակցումը:
Այս անգամ Մասնաճյուղի ևս 20 աշխատակից մասնակցեց «Ուսուցման նոր տեխնոլոգիաներ և դրանց մեթոդները» անվանմամբ վերապատրաստման դասընթացի, որի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին ուսուցման արդի տեխնոլոգիաները և գործիքները, ինչպես նաև կիրառելով դրանք` ներկայացրեցին անհատական աշխատանքներ: Ընդհանուր 40 ժամ տևողությամբ դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին ամփոփիչ թեստավորում:
Վերապատրաստման դասընթացները մասնաճյուղում կրում են շարունակական բնույթ և արդեն հաջորդ փուլը կմեկնարկի տոներից հետո:

Նկարներին կարող եք ծանոթանալ հղումով.