Վերապատրաստման դասընթաց ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղում

IMG_20170123_115604Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը մշտապես կարևորել է դասախոսների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը  և խթանումը: Նորագույն տեխնիկայի, համակարգչային ծրագրերի և մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումը անմիջական ազդեցություն ունի  կրթության որակի ապահովման հարցում:

IMG_20170123_115458

Հաշվի առնելով վերոնշյալը` դասավանդողների մասնագիտական որակների զարգացման նպատակով, ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղում ներկայումս անցացվում է դասախոսների երկարաժամկետ վերապատրաստման դասընթաց: Դասընթացը բաղկացած է երեք առարկաներից Մանկավարժություն, AutoCad և LabView ծրագրային միջավայրեր (յուրաքանչյուրը 40 ժամ տևողությամբ), որին մասնակցում են մասնաճյուղի 15 դասախոս տարբեր ամբիոններից: Դասնընթացի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: