Տրանսպորտային և տեխնոլոգիական համակարգեր

tth ambionՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՄԲԻՈՆ
ՄասնաՃյուղի Տրանսպորտային և տեխնալոգիական համակարգերի ամբիոնը, հանդիսանալով «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնի լիիրավ ժառանգորդը, որպես առանձին կառուցվածքային միավոր` գործում է 1964 թվականից: «Մեքենաշինության տեխնոլոգիա» թողարկող ամբիոնը կազմավորվել է 1964թ., որը մասնաճյուղում ձևավորված առաջին մասնագիտական ամբիոնն էր: «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնը 1998թ. վերանվանվեց «Տրանսպորտային և տեխնոլոգիական համակարգեր» ամբիոնի: Տարիների ընթացքում իրականացված մի քանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ամբիոնի կազմի մեջ են մտել դեռևս խորհրդային տարիներին ինքնուրույն ստորաբաժանումներ հանդիսացող «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա», «Սարքաշինության», «Սննդարտադրության համակարգեր» ամբիոնները:
Ամբիոնի վարիչ Հակոբյան Գևորգ Հրաչի, տեխ. գիտ. թեկ. դոցենտ, ամբիոնի վարիչ e`mail: transport_gyumri@seua.am

Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը

“Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում” մասնագիտություն, առկա ուսուցում
“Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում” մասնագիտություն, առկա ուսուցում
“Սննդամթերքի տեխնոլոգիա” մասնագիտություն, հեռակա ուսուցում

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝

1. Մեքենամասերի աշխատանքային մակերևույթների շահագործական հատկությունների բարելավման ուսումնասիրությունը (Գ. Հակոբյան, Հ. Կիրակոսյան, Մ. Հակոբյան):
2. Նյութերի էլեկտրաֆիզիկական մշակման գործընթացի ուսումնասիրությունը (Գ. Հակոբյան, Մ. Հակոբյան):
3. Ֆիզիկական երևույթների և գործընթացների մեխանիկայի ուսումնասիրությունը (Ս. Ավագյան, Ֆ. Թորոսյան):