Թափուր աշխատատեղ IPSC թիմում

IPSC թիմին անհրաժեշտ են հարցազրուցավարներ
Պայմանագրի տեսակ։ Գործարքային
Վայր։ ՀՀ մարզեր և Երևան
Աշխատանքի նկարագրություն։ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին անհրաժեշտ են հարցազրուցավարներ` Հայաստանի ողջ տարածքում տարբեր թեմաներով հարցումներ անցկացնելու համար:
Պարտականություններ։ 
- Անցկացնել հարցազրույցներ նախապես ընտրված տարածքների բնակիչների հետ
- Ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին
Պահանջվող հմտություններ։
- միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեցող անձիք
- հաղորդակցվելու հմտություններ, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն
- հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- տեղանքում կողմնորոշվելու ունակություն
- թիմային աշխատանքի հմտություններ
- դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք)
IPSC-ում որպես հարցազրուցավար աշխատելու ընթացքում պատրաստ եղեք՝
- ճանապարհորդել ՀՀ մարզեր
- կատարել երկարաժամյա աշխատանք, երբեմն նաև հանգստյան օրերին
- հարցումներ իրականացնել տնայցերի միջոցով
- ըստ անհրաժեշտության իրականացնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական աշխատանք
IPSC-ին առաջարկում է 
- միշտ ժամանակին տրվող և բարձր վարձատրություն
- օրապահիկ, իսկ մարզերում աշխատելու դեպքում՝ ապահովում տրանսպորտով
- աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով
- կարիերայի առաջխաղացման հնարավորություն (մեր կառավարման թիմի մեծ մասը սկսել է աշխատանքը IPSC-ում հենց հարցազրուցավարի աշխատանքից)
- ուսուցում՝ աշխատանքի բուն գործընթացը սկսելուց առաջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
IPSC-ի աշխատանքային մոտեցումներից է անկողմնակալության ապահովումը, որի նպատակով IPSC-ի հետ համագործակցող բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով վերջնական արդյունքների վրա չազդելու համար:
Դիմելու գործընթաց։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել ֆայլը (տես հղմամբ) http://bit.ly/2rlI7xa
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
IPSC-ի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն: