Աշխատանքի հրավեր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բուժկետում աշխատելու համար աշխատանքի է հրավիրվում բուժքույր: Մասնագիտական կրթությունը և մասնագիտական աշխատանքի փորձը պարտադիր է: Ցանկացողները մինչև օգոստոսի 27-ը պետք է ներկայացնեն.

  • դիմում մասնաճյուղի տնօրենի անունով,
  • ինքնակենսագրություն (անպայման մանրամասն ներկայացնել աշխատանքային փորձառությունը),
  • աշխատանքային գրքույկ կամ հաստատված քաղվածք գրքույկից,
  • լրացուցիչ կրթության կամ վերապատրաստման վկայագրեր (առկայության դեպքում):

Թեկնածուները անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն լրացուցիչ զրույցի:
Մասնաճյուղի տնօրինություն